Վրաստանում հաստատվել է նոր կառավարության կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, որը ներկայացրել է նորանշանակ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Վստահության արժանանալու համար կառավարությունը պետք է առնվազն 76 պատգամավորի աջակցություն ստանար: Արդյունքում կողմ են քվեարկել 86 պատգամավոր, 28-ը` դեմ, – հայտնում է BBC-ն:

Հիշեցնենք, որ Գեորգի Կվիրիկաշվիլիի թեկնածությունը վարչապետի պաշտոնում ավելի վաղ հաստատել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:




Լրահոս