
Ռուս լեգենդար մարզիկ, ընհանուր մենամարտերի աշխարհի քառակի չեմպիոն Ֆյոդոր Եմելյանենկոն (35-4) հաջող կերպով վերդարձավ ММА: Նա, առանց մեծ ջանքի, հաջողության հասավ իր մրցակցի հանդեպ(2-1):
Հանդիպումն ավարտվեց առաջին ռաունդում: Եմելյանենկոն տեխնիկական նոկաուտի ենթարկեց մրցակցին` չթողնելով նրան ոչ մի հնարավորություն:

Հիշեցնենք, որ ММА-ի Ռուսաստանի մության նախագահ Ռադմիր Գաբդուլլին նշել էր, որ «Ֆյոդորը շարունակում է պատրաստվել, նա պարզապես հրաշալի մարզավիճակում է գտնվում: Հիմա նա 80-ականների օլիմպիական գավառում է պատրաստվում: Նրա հետ իր խումբն է՝ Կիրիլլ Սիդելնիկովը, Անատոլիյ Տակովը, Վադիմ և Վիկտոր Նեմկովները, Ալեքսանդր Կոսարևը: Նոյեմբերի 1-ից Եմելյանենկոն խմբի հետ միասին կմեկնի Ամստերդամ՝ նախապատրաստման: Դեկտեմբերի 31-ի շոուին Ֆյոդորի հետ միասին մասնակցություն կունենան նաև Տակովը, Սիդելնիկովը, Վալենտին Մոլդավսկին, Վադիմ Նեմկովը»:
Նշենք, որ Եմելյանենկոն երկար ժամանակ է հեռացել էր ռինգից. դադարից առաջ վերջին մենամարտն անցկացրել է 2012 թվականին, երբ կրկին նոկաուտով հաղթանակ է տարել:
Ներկայացնում ենք մենամարտի տեսագրությունը`