ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սամվել Ալեքսանյանին պետք է դիտարկել մեր տնտեսության հիմնական գործիչներից մեկը, մարդը 20-25 հազար աշխատատեղ է ստեղծել… Էս ժողովուրդը պիտի սովորի հարգել նման անձնավորություններին: Ռուբեն Հայրապետյանը համակարգում լուրջ ծառայություններ ունի, եթե չեն պարգեւատրել, կարելի է նրան պարգեւատրել»:

Գալուստ Սահակյան «ԳԱԼԱ»

Լավ է՝ Գալուստ Սահակյանը չասաց, որ այս ժողովուրդը պետք է սովորի իրեն էլ հարգել: Երեւի գիտակցում է, որ դա նույնիսկ ֆանտաստիկայի ժանրի մեջ չի տեղավորվի, դրա համար բավարարվում է Ս. Ալեքսանյանի եւ Ռ. Հայրապետյանի գովքով: Իհարկե, նման օլիգարխները 20-25 հազար աշխատատեղ կստեղծեն, սակայն իրենց մենաշնորհներով եւ միջին ու մանր բիզնեսը խեղդելով՝ դրա կրկնակի չափով մարդկանց վնաս կպատճառեն: Բայց դե Գ. Սահակյանը դա չի նկատում, պարզապես գալուստսահակյանություն է անում եւ վերջ: Միգուցե գալուստսահակյանության արդյունքում մի օր ի՞նքն էլ պարգեւատրվի որպես Արցախյան ազատամարտի հերոս:




Լրահոս