Երևանում մեքենայի մեջ հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 9-ին, ժամը 10.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիվ 01 խումբը կանչով մեկնել է Արգիշտիի փողոցի 2 հասցեի մոտ, որտեղ ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 50 տարեկան տղամարդու դիակ:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 10.30-ին, Երևանի Արգիշտիի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի սրահում հանկարծամահ է եղել 1942 թ. ծնված Հակոբ Եմենջյանը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է քննություն:




Լրահոս