Սեփական անձի վրա ծիծաղելու այնքան տեղ ունեմ, որ ուրիշների վրա ծիծաղելու ժամանակ չի մնում. Ռուբեն Բաբայան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը դերասան չի դարձել, բայց բեմադրիչի աշխատանքից էլ դժգոհ չի: Ու թեև ուսանողական տարիներին բեմական խոսք առարկայից միշտ բարձր գնահատականներ է ստացել, ասում է` դերասան լինելու համար որոշակի գործիքներ էին անհրաժեշտ` համապատասխան արտաքին, կազմվածք,  պլաստիկա,  ձայն և այլն: Այնուամենայնիվ, Ռուբեն Բաբայանի արտաքին տվյալներն էլ որոշիչ եղան. այսօր  նկարիչները  թատրոնի տիկնիկները ստեղծելիս փորձում են արտացոլել նրա դիմագծերը: Ժամանակ առ ժամանակ տիկնիկներն արտահայտում են բեմադրիչի կյանքի տարբեր ժամանակահատվածների հոգեվիճակները:

12562588_1105557199484330_1705164125_o

Ի դեպ, մի քանի օր անց Ռուբեն Բաբայանի ծննդյան օրն է, իսկ նա Armlur.am-ի տեսախցիկի առջև  խոստովանել է, որ իր ապրած տարիները խելքը չեն ավելացրել: Իր ուժեղ կողմը բեմադրիչը համարում է ներողություն խնդրելու ունակությունը: Նա անկեղծորեն նկատել է, որ իր մասնագիտությունը երբեմն պահանջում է ակամա դաժան լինել մարդկանց  նկատմամբ. ինքը, սակայն,  ոչ միշտ է կարողացել դա անել` նախապատվությունը տալով մարդկային գործոնին:

12510058_1105557196150997_1879818875_o

Մանրամասները`  Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս