Մոսկվայում մահացած են գտել Պուտինի քննադատ, ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Պրիբիլովսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի իր բնակարանում մահացած են գտել ընդդիմադիր գործիչ, հրապարակախոս, «Կորպորացիա. Ռուսաստանն ու ԿԳԲ-ն Պուտինի նախագահության օրոք» գրքի հեղինակ Վլադիմիր Պրիբիլովսկուն, փոխանցում է Lenta.ru-ն:

Այս մասին սոցցանցերում հայտնել են նրա գործընկերները: Պրիբիլովսկին 59 տարեկան էր: Նա հայտնի էր որպես «Պանորամա» տեղեկատվական հետազոտական կենտրոնի, «Անտիկոմպրոմատ» ինտերնետ պարբերականի և «Սուբտրոպիկական Ռուսաստանը» շարժման ղեկավար:




Լրահոս