ԱՄՆ ֆիննախը սկսել է ստուգել Մանհեթենի և Մայամիի էլիտար անշարժ գույքի սեփականատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է ստուգել Մանհեթենում և Մայամիում էլիտար անշարժ գույք ունեցողներին՝ միջոցների կորզման դեմ պայքարի նպատակով, գրում է The New York Times-ը:

Ավելի վաղ պարբերականը նման անշարժ գույք է հայտնաբերել ռուս նախկին սենատորների մոտ: Պարբերականը նշում է, որ ստուգումները կսկվեն մարտին և կավարտվեն օգոստոսին:

«ԱՄՆ դաշնային իշխանություններն առաջին անգամ ռիելթորական ընկերություններից կպահանջեն բացահայտել անունները, որոնք քողարկվում են կանխիկ արժույթով գործարքների ետևում»,-նշում է պարբերականը՝ հավելելով, որ սա կստիպի սթափվել անշարժ գույքի շուկային:

Նոր օրենքի համաձայն՝ Մանհեթենում պետք է բացահայտվեն գործարքի մանրամասները, եթե այն գերազանցի $3 միլիոնը, իսկ Մայամիում՝ եթե գերազանցի $1 միլիոնը:

PropertyShark ընկերության տվյալների համաձայն՝ 2015թ. երկրորդ կեսին Մանհեթենում վաճառվել է 1045 օբյեկտ՝ ավելի քան $3 միլիոնով:

Պարբերականը նշում է, որ ԱՄՆ ֆիննախի նախաձեռնությունը դաշնային ծրագրի մի մասն է կազմում: Պաշտոնյաների խոսքով՝ ստուգումներին դրդել են, մասնավորապես, NYT-ի անցած տարվա հետաքննությունները:

Պարբերականին հաջողվել էր պարզել, որ ԱՄՆ-ում բոլոր տների գրեթե կեսը ընդհանուր առմամբ կազմում է առնվազն $5 միլիոն, հատկապես՝ Մանհեթենում և Լոս Անջելեսում: Պարբերականը պարզել է, որ Նյու Յորքի Կենտրոնական այգում գտնվող The Time Warner Center էլիտար համալիրում բնակարաններ են ձեռքբերել արտասահմանցի պաշտոնյաները, ովքեր իրենց հայրենիքում տարբեր հետաքննությունների ֆիգուրանտներ են եղել: The Time Warner Center-ում բնակարանների սեփականատերերից են՝ ռուս նախկին սենատորները, որոնց անունները պարբերականը չի նշում, ինչպես նաև կոլումբիացի նախկին նահանգապետը, բրիտանացի տնտեսագետն ու գործարարը, ովքեր կապ ունեն Մալազիայի վարչապետի հետ:




Լրահոս