Ճապոնիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայում առնվազն 14 մարդ է զոհվել տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:

Ընդ որում, նշվում է, որ 27 մարդ հոսպիտալացվել է, նրացից 19-ը՝ լուրջ վնասվածքներով:

41 ուղևորով ավտոբուսը կոտրել է ցանկապատը Նագանո պրեֆեկտուրայում, ապա` 3 մետր թռել և հայտնվել առվի մեջ: Գործակալությունը նշում է, որ վթարի պահին ձյուն չէր տեղում, ճանապարհին սառույց չկար, և եղանակային պայմանները չէին կարող վթարի պատճառ դառնալ:




Լրահոս