«Լուսավոր Հայաստան»-ը տարածքային ստորաբաժանումներ է ձևավորում ՀՀ բոլոր մարզերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«2016 թվականի հունվարի 9-ից Լուսավոր Հայաստան Կուսակցությունը սկսեց մարզային խորհուրդներ ձևավորելու աշխատանքները։ Առաջին և երկրորդ մարզային խորհուրդները ստեղծվեցին Լոռվա և Տավուշի մարզերում։ Հունվարի 14-ին Արարատ քաղաքում գումարվեց Արարատի մարզային Հիմնադիր ժողովը, որին մասնակցեցին տասներեք ներկայացուցիչ։ Հիմնադիր ժողովն ընտրեց Արարատի մարզային Խորհրդի տասը անդամ և Վերահսկիչ հանձնաժողովի մեկ անդամ։ Արարատի մարզային խորհրդի նախագահ ընտրվեց Լուսավոր Հայաստան Կուսակցության Խորհրդի անդամ Ջիվան Նադարյանը։

Լուսավոր Հայաստան Կուսակցությունը շարունակելու է տարածքային ստորաբաժանումների ձևավորումը ՀՀ բոլոր մարզերում»։




Լրահոս