Ռուսական ավիահարվածներն ամերիկյան ավիահարվածներից 10 անգամ ավելի արդյունավետ են. Սիրիայի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիահարվածները 10 անգամ ավելի արդյունավետ են, քան ԱՄՆ ռազմական օպերացիան, փոխանցում է Tvzvezda-ն:

Այս մասին հայտարարել է Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալլեմը:

Նա ահաբեկիչների դեմ պայքարի հարցում Ռուսաստանի հետ հետագա համագործակցության հույս է հայտնել:

Սիրիայի ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ սիրիական բանակը ՌԴ օդուժի աջակցությամբ հաղթանակ է տարել երկրի մի շարք մարզերում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սեպտեմբերի 30-ին առաջին ավիահարվածներ է հասցրել ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ:




Լրահոս