
«Ուոթֆորդ»-ի հարձակվող Օդիոն Իգալոն ու թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը լավագույնն են դեկտեմբեր ամսվա արդյունքներով։
Դեկտեմբերին Պրեմիեր լիգայում անցկացրած 5 խաղում հարձակվողը 5 գոլ է խփել, իսկ «Ուոթֆորդ»-ը մրցակիցների դարպասն այդ 5 խաղում 9 գոլ է խփել։ Նշված ժամանակահատվածում ակումբը վաստակել է 9 միավոր՝ ոչ-ոքի խաղալով «Չելսի»-ի հետ (2:2) և ջախջախելով «Լիվերպուլ»-ին (3:0):