Փարիզի Բանյոլե արվարձանում սիրիացի փախստականը 1 միլիոն եվրո է շահել լոտոյով. հայտնում է RT-ն:
Լոտոյի համար նա 10 եվրո է ծախսել:
Խոշոր շահումի մասին տեղեկությունը հաստատել է երկրի ազգային լոտոյի օպերատորը:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սիրիացին Ֆրանսիա է մեկնել 2011թ.: Տղամարդը հայտարարել է, որ այդ գումարով տուն կգնի, ռեստորան կբացի և ֆրանսերենի դասընթացների կհաճախի:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան