ԱՄՆ-ում 1,5 միլիարդ դոլարի շահումը պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում խաղարկվել է լոտոյի համաշխարհային բիզնեսի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը: Ամերիկյան Powerball լոտոյի տոմսը, որը 1,5 միլիարդ դոլարի ջեքփոթ է շահել, վաճառվել է Կալիֆոռնիա նահանգում. հայտնում է Los Angeles Times-ը: Երջանիկ շահողների անունները հայտնի չէ:

Հայտնի է, որ շահած տոմսը վաճառվել է կալիֆոռնիական Չինո Հիլս քաղաքում 7-Eleven առևտրի կենտրոնում:

Լոտոյի համաշխարհային բիզնեսի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը շահելու հավանականությունը կազմել է 292 միլիոնից ընդամնեը 1-ը: Տոմսը կարող էր գտնվել 50 նահանգներից ցանկացածում:

Շահած տոմսում պետք է համընկնեն բոլորև 6 թվերը: Հաղթել է 8, 27, 34, 4, 19 թվերով, ինչպես նաև Powerball 10 թվով տոմսը:




Լրահոս