Ավտոմեքենաներն արգելափակվել են Արփա գետի մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 22-ին` ժամը 01.35-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում ավտոմեքենան արգելափակվել է Արփա գետի մեջ. այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ում՚ Արփա գետի մեջ, արգելափակվել են “ՈւԱԶ” մակնիշի 56 ՏՏ 277 և “Ֆորդ” մակնիշի 56 ՏՏ 056 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Հրշեջ-փրկարարները գետից դուրս են բերել “ՈՒԱԶ” մակնիշի ավտոմեքենան և “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայից 3 ուղևոր, իսկ քարշակման միջոցի բացակայության պատճառով “Ֆորդ” մակնիշի ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից:




Լրահոս