
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին տեղափոխվել է Սաուդիան Արաբիայի Պրո լիգայում հանդես եկող «Ալ Ռաեդ» ակումբ:
Հիշեցնենք, որ Պիզելիի վերջին ակումբը ղազախական «Ակտոբեն» էր, որի հետ բրազիլացի ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրն այս ամսվա սկզբին:
Պիզելիի նոր ակումբը՝ «Ալ Ռաեդը» Սաուդիան Արաբիայի առաջնությունում 13-րդ տուրից հետո 10 միավորով զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: