Հիլարի Քլինթոնը պատմել է Պուտինի հետ իր հարաբերությունների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին. գրում է The New York Times-ը:

Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ այն ընթացքում, երբ նա զբաղեցնում էր ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը, համաձայնության են հասել միջուկային ծրագրի նվազեցման հարցով:

Նա նաև հավելել է, որ Պուտինի հետ իր հարաբերությունները «հետաքրքիր» է համարում, դրանք կառուցված են հարգանքի վրա:

Քլինթոնը Պուտինին «խուլիգան» է անվանել: Դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահի թեկնածու Ջեբ Բուշը ևս Պուտինին խուլիգան էր անվանել: «Մենք կորցնում ենք աշխարհում մեր ազդեցությունը: Նա դաշնակից չէ: Նա բռնապետ է: Նա խուլիգան է»,-հայտարարել էր Ջեբ Բուշը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան   




Լրահոս