700 հազար դոլար յուրացնելու գործով Հայրապետյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գործարար Լևոն Հայրապետյանը հերքում է իր մասնակցությունը նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի մորից 700 հազար դոլար շորթելու գործում, փոխանցում է RIA-ն: Նա այս մասին հայտնել է Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանի դահլիճում:

«Հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ», – ասել է նա այն բանից հետո, երբ դատախազը հրապարակել է գործով վերջնական եզրակացությունը:

Հետաքննության տվյալներով, 2010թ. հունիս-օգոստոս ամիսներին «Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ խարդախ ճանապարհով չարաշահելով Մոսկվայի բնակչի վստահությունը, նրան մոլորության մեջ է գցել՝ խոստանալով դրամական պարգեւի դիմաց հասնել նրա որդու համար ավելի մեղմ դատավճռի։ Իրականում դատական գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չուներ։

Հայրապետյանի դեմ հարուցվել է եւս մեկ գործ։ Նրան մեղադրում են 2009թ. ապրիլին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին մասնակցելու մեջ: 700 հազար դոլար յուրացնելու գործով Հայրապետյանին սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում։




Լրահոս