Արտակարգ դեպք Էրեբունիում. երեք տղամարդ առևանգել են իրենց ծանոթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին Էրեբունի վարչական շրջանում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ պարտքը չվերադարձնելու պատճառով առևանգվել է 38-ամյա տղամարդ:

Այսպես, ArmLur.am-ին հաջողվեց պարզել, որ նշված օրը ժամը 14:00-ի սահմաններում երեք տղամարդ առևանգել են երիտասարդի և մեկ օր պահելով Նոր Արեշի ավտոտնակներից մեկում՝ բաց են թողել:

Լուրերի համաձայն՝ առևանգվածի նկատմամբ բռնություն է գործադրվել: Մեզ հաջողվեց պարզել նաև, որ պարտապանին առևանգել են Սասունցի Դավիթ փողոցից, իսկ առևանգողն ու կազմակերպողը եղել է նրա ծանոթը:

Թե ինչ ընթացք է ունեցել դեպքը, փորձեցինք պարզել ոստիկանության լրատվական ծառայությունից: Այստեղից մեզ հայտնեցին միայն, որ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է առևանգողի անունը: Նա ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին և բացատրություն է տվել: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս