Ես կրկին պատրաստ չեմ Australian Open-ին. Ռաֆայել Նադալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն անդրադարձել է իր հայրենակից Ֆերնանդո Վերդասկոի հետ խաղին (6:7 (6:8), 6:4, 6:3, 6:7 (4:7), 2:6), որը տեղի է ունեցել Australian Open-ի շրջանակներում: Աշխարհի հինգերորդ ռակետի խոսքով, սեփական խաղին գոհ չէ:

«Ես շատ դժգոհ էի, թե ինչպես խաղացի առաջին սեթում: Երբ մրցակցին հաջողվում է ճշգրիտ կատարել բոլոր փոխանցումները, քեզ շանս չի մնում: Վերդասկոն ինձնից լավ խաղաց և հիանալի անցկացրեց հինգերորդ սեթը:  Շատ դժվար է գիտակցել, որ պարտվեցի: Բացի դա, այս իրավիճակը հիշեցնում է նախորդ տարին, երբ ես լիովին պատրաստ չէի մրցաշրջանին», – ասել է Նադալը:




Լրահոս