Ռուսաստանում խոզի գրիպից մահվան դեպքերի թիվն աճել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանում խոզի գրիպից մահվան դեպքերի թիվն աճել է: Համաճարակի սկզբից մահվան 14 դեպք է գրանցվել: Հիվանդության դեպքեր են գրանցվել 20 մարզերում. փոխանցում է Tvzvezda-ն:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի տվյալների համաձայն՝ 5 մարդ է զոհվել Պետերբուրգում, 4-ը՝ Ռոստովում, ևս 5-ը՝ Դաղստանում: Բժիշկների խոսքով՝ ճնշող մեծամասնությունը գրիպի դեմ պատավաստում չի անցել:

Ընդ որում, «Ռոսպոտրեբնադզոր»-ում նշում են, որ չնայած վիճակագրությանը` խուճապի համար պատճառներ չկան:




Լրահոս