Պատգամավորների գործով դիմումն ընդունվեց վարույթ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր վարույթ է ընդունել լրագրող Լիլիթ Լալայանի դիմումը, որով վերջինս բարձրաձայնում է պատգամավորների կողմից մեկ այլ պատգամավորի փոխարեն քվեարկելու մասին:

Լրագրողի տրամադրած տեսանյութերում ներկայացված են կադրեր, որոնցում պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Սեյրան Սարոյանը, Համլետ Հարությունյանը, Բազմասեր Առաքելյանը և մի քանի այլ պատգամավորներ Ազգային ժողովում նիստերի ժամանակ քվեարկում են իրենց կողքին նստող բացակա պատգամավորի փոխարեն:




Լրահոս