Ավտովթար Իսակովի պողոտայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ մայիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում, Reno Megan մակնիշի 33 ՍR 530 համարանիշի վարորդը, Իսակովի պողոտայում՝ SPS բենզալցակայանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ուղևոր, 28 ամյա Ռուզաննա Սարգսյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Մալաթիա բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ ճանապարհային ոստիկանության ժամանումը, վթարի վայրից ինչ-որ անձինք փորձում էին քարշակի միջոցով ավտոմեքենան տանեին ու նույնիսկ մեքենայի վրայից հանել էին համարանիշները: 




Լրահոս