Ինչ իրավիճակ է Արցախի բուժհաստատություններում. սուր վարակիչ հիվանդություններից բուժում են ստանում 114 հիվանդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 21-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 114 հիվանդ, այդ թվում 49-ը մինչև 18 տարեկան:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից: Հոսպիտալացված 65 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 15-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»:

Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 3 հիվանդ. բժիշկների հավաստմամբ՝ նրանց վիճակը միջին ծանրության է:

Աղբյուրի հաղորդմամբ՝ վերոնշյալ հիվանդների բուժումն իրականացվում է անվճար` պետության կողմից երաշխավորված բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Բոլոր բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական պարագաներով:

Առողջապահության նախարարության մասնագետները շարունակում են կանխարգելիչ միջոցառումները, ամենօրյա մշտադիտարկումները, բակային համայցերը: Ուշադրության կենտրոնում են ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ շրջանների բժշկական հաստատությունները:




Լրահոս