ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի անվտանգության հարցերով Մյունխենյան կոնֆերանսին, քանի որ այն չի մտնում իր աշխատանքային գրաֆիկի մեջ. հայտնում է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ներկայումս դա ուղղակի չի համապատասխանում այն հնարավորություններին, որոնք տալիս է նախագահի ներկայիս աշխատանքային գրաֆիկը», – ասել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե ինչու Պուտինը չի մասնակցելու կոնֆերանսին:
Հավելենք, որ Պուտինը երկու անգամ մերժել է Մյունխենի կոնֆերանսին մասնակցելու առաջարկը: