ԴԱՀԿ-ն հիմա էլ կոնյակներ է աճուրդի հանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել հայկական արտադրության կոնյակներ: Ըստ հայտարարության՝ կոնյակները Արարատի մարզում են: Աճուրդի են հանվել կես լիտր ծավալով երեք տարվա հնությամբ «Աշտարակ» տեսակի կոնյակներ, որոնք ակցիզավորվել են 2008 թվականին:

Ի դեպ, էլեկտրոնային աճուրդից հետո գնորդը պետք է վերաակցիզավորի կոնյակները, որոնք 4 հազար 700 հատ են եւ վաճառվում են մեկ ամբողջական լոտով՝ մոտ 5 մլն դրամով: ԴԱՀԿ-ն վաճառում է նաեւ 1 հազար 600 հատ 5 տարեկան կես լիտրանոց «Աշտարակ» կոնյակներ, որոնք նույնպես 2008 թվականին են ակցիզավորվել: Այս լոտի նախնական արժեքն է 2 մլն 160 հազար դրամ:




Լրահոս