Ինչու է թռիչքի և վայրէջքի ժամանակ անհրաժեշտ բացել ինքնաթիռի պատուհանները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր մարդ, ով գոնե մեկ անգամ ինքնաթիռով թռչել է, հաստատ ուշադրություն դարձրծ կլինի այն փաստին, որ թռիչքի ու վայրէջքի ժամանակ ուղևորներին խնդրում են բացել պատուհանի փեղկերը: Սակայն քչերը գիտեն, թե ինչի համար է դա անհրաժեշտ:

Պարզվում է պատուհանները բացվում են անվտանգության նկատառումներով: Գաղտնիք չէ, որ հենց թռիչքի ու վայրէջքի ժամանակ է, որ ավելի շատ միջադեպեր են լինում:

Հենց այդ պատճառով էլ պատուհանների բացումը մի քանի նպատակ է հետապնդում, որի շնորհիվ ռիսկի հավանականությունը քչանում է:

Առաջին հերթին բոլոր մարդիկ հետաքրքասեր են: Ուղևորները պատուհանից պարզապես նայելով կարող են տարօրինակ ինչ-որ բան նկատել: Եվ փոքրիկ ծխի կամ կայծակի ժամանակ անմիջապես տագնապ կհայտարարեն: Դրանից հետո անձնակազմը միանգամից կիմանա դրա մասին և համապատասխան միջոցառումներ կձեռնարկի:

1

Երկրորդ, եթե վթարային վիճակ լինի, ցանկացած րոպե թանկ է լինելու: Այդ շերտավարագույրների բարձրացման շնորհիվ անձնակազմը կարող է հասկանալ թե ինչ է կատարվում ետևում և արագ գործի կանցնի:

Դրանից բացի թռիչքի և վայրէջքի ժամանակ արհեստական օդը երբեմն անջատվում է կամ ծանրանում է: Պատուհանի բացումը թույլ է տալիս մաքուր օդի ներթափանցումը ներս:

Նշենք, որ որոշ չարախոսներ էլ ասում են, որ այդ վարագույրները ստեղծված են բավականին փափուկ պլաստիկայից: Եվ շատ ուժեղ քամու ժամանակ հնարավոր է այն վնասի ուղևորին:

2




Լրահոս