Մարտի մեկին համապետական հանրահավաք տեղի կունենա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 20-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները մտադիր են դահլիճային ձևաչափով անցկացնել համաժողով, որին կմասնակցեն մի խումբ ականավոր մտավորականներ: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց միասնական շտաի պետ Ժիրայր Սէֆիլյանը:

«Առաջիկա ամսվա ընթացքում մենք որոշել ենք համապետական հանրահավաք անցկացնել, որը տեղի է ունենալու մարտի մեկին»,-ասաց նա և նշեց, որ հնարավորինս փորձելու են զբաղվել այդ միջոցառման իրազեկմամբ:

«Մենք այն ուժն ենք, որ մինչ այսօր չի մոռացել «Մարտի մեկի» երևույթը, ոճրագործությունը, այն անմեղ արյունը, որ թափվեց, և մենք այդ արյանը պետք է տանք իմաստավորում», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի  տեսանյութում:




Լրահոս