Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի (հայտնի է «Շերիֆ» անվանմամբ) մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր դատարան։ Գործը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ կատարված գործողություններին։
Գրիգոր Գրիգորյանը մեղադրվում է անկարգությունների ճնշման ժամանակ ցուցարարների դեմ «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցներ կիրառելու հրաման արձակելու համար, ինչի հետևանքով եղել են զոհեր և վիրավորներ։
Վերջինիս գործը մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին, որը, ինչպես հայտնի է, «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանին կալանքի տարած դատավորն է:
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․























































































