Զիդանը «Ռեալ»-ի համար լավագույն տարբերակն է. Ռոնալդո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ իսպանական ակումբի ղեկավարությունը ճիշտ է վարվել՝ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը վստահելով Զինեդին Զիդանին: Ֆրանսիացի մասնագետը վերջերս այդ պաշտոնին փոխարինել է Ռաֆայել Բենիտեսին:

«Ես կարծում եմ, որ Զիդանը «Ռեալ»-ի համար լավագույն տարբերակն է: Վստահ եմ, որ նա կկարողանա իր առջև դրված խնդիրները լավագույնս կատարել, ինչպես անում էր ֆուտբոլիստ եղած ժամանակ: Չեմ կասկածում, որ նա պատրաստ է  և հաջողություն եմ մաղթում», – ասել է Ռոնալդոն:




Լրահոս