![](https://armlur.am/wp-content/uploads/2016/01/637_6d7d75971319d632b46160f79e8f96c7_9776.jpg)
Թուրքիան առաջին պատասխան պատժամիջոցները կարող է սահմանել Ռուսաստանի դեմ. գրում է «Կոմերսանտ»-ը:
Թուրքիայի պատժամիջոցները կանդրադառնան մետալուրգիական ոլորտին:
«Որևէ պաշտպանիչ միջոցներ ռուսական մթերքների նկատմամբ, բացի մետաղական արտադրանքից, դեռևս չեն ենթադրվում»,-պարզաբանել է պարբերականի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին թուրք-սիրիական սահմանին Թուրքիայի կողմից ռուսական Սու-24-ի կործանումից հետո: Դրանից հետո Ռուսաստանը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի դեմ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան