Սաակաշվիլին կոչ է անում օրինականացնել խաղային բիզնեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին կոչ է անում օրինականացնել խաղային բիզնեսը Ուկրաինայում: Այս մասին նա գրել է սոցցանցի իր էջում:

«Երեկ Օդեսայի ոստիկանությունն արդեն որերորդ անգամ քաղաքում անօրինական խաղատներ է հայտնաբերել, իսկ Ուկրաինայի մի շարք այլ քաղաքներում դրանք հովանավորվում են պետական մարմինների կողմից»,-գրում է Սաակաշվիլին:

«Եվ որքան կորուստներ է կրում մեր պետությունը՝ չօրինականացնելով խաղային բիզնեսը: Այդ գումարները գնում են անօրինական կառույցներ, ինչպես նաև հարևան Բելառուս և Վրաստան և այլ մոտ երկրներ, որտեղ մեկնում են խաղասեր ուկրաինացիները: Բավական է խաբենք ինքներս մեզ, անհրաժեշտ է խիստ օրինական շրջանակներում դնել այդ բիզնեսը, իսկ եկամուտներով ճանապարհներ, ենթակառուցվածքներ կառուցել»,-հավելել է նա:




Լրահոս