ԱՄՆ-ում ձնաբքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի արևելյան հատվածում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով զոհերի թիվը հասել է 41-ի, փոխանցում է AP-ն: Ավելի վաղ հաղորդվում է 37 զոհի մասին:

Մահվան 41 դեպք է գրանցվել սառած ավտոճանապարհներին ավտովթարների, ավտոմեքենաներում ածխածնի օքսիդի թունավորման և ձյան մաքրման ժամանակ ինֆարկտի արդյունքում:

Զոհեր են գրանցվել Վաշինգտոնում, Կենտուկիում, Մերիլենդում, Դելավրեում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Օհայոյում, Թենեսիում, Փենսիլվանիայում, Վիրջինիայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում:

ԱՄՆ-ում առատ ձյան տեղումները սկսվեցին հունվարի 22-ից:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս