Մահացել է Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր Փոլ Քանթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում 75 տարեկան հասակում մահացել է Jefferson Airplane ռոք խմբի հիմնադիր Փոլ Քանթները: SFGate պորտալի տվյալների համաձայն՝ ռոք երաժշտի մահվան պատճառ է դարձել պոլիօրգանիկ անբավարարվածությունն ու սեպտիկ շոկը:

Հաղորդվում է, որ մի քանի օր առաջ երաժիշտն ինֆարկտ է տարել:

Jefferson Airplane խումբը հիմնադրվել է Սան Ֆրանցիսկո քաղաքում 1965թ. և եղել է 60-ականների ամենապահանջված և բարձր վարձատրվող ռոք խմբերից մեկը: «Somebody to Love» և «White Rabbit» երգերը ներառվել են բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցուցակում՝ Rolling Stone ամսագրի վարկածով:




Լրահոս