Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին ծննդյան 65-ամյակի առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորել է Գեղամ Գրիգորյանին ծննդյան 65-ամյակի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Գրիգորյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ունենալով հրաշալի ձայնային տվյալներ եւ հիանալի տիրապետելով կատարողական մշակույթին ու բեմական արվեստին` տասնամյակներ շարունակ Դուք փայլուն կերպով ներկայացնում ու հանրայնացնում եք թե՛ հայկական, թե՛ համաշխարհային օպերային երաժշտությունը: Աշխարհի խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում հնչած Ձեր` 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի ձայնը, հարուստ երգացանկն ու տպավորիչ դերերգերը հանդիսատեսի համար նորովի են բացահայտել հայտնի ստեղծագործությունները` Ձեզ իրավամբ արժանացնելով համաշխարհային ճանաչման եւ օպերային արվեստը գնահատողների անկեղծ հիացմունքին:

Այսօր էլ շարունակվում է Ձեր անմնացորդ նվիրումն արվեստին ու երաժշտությանը, եւ Ձեր ղեկավարությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հաջողությամբ ու ոգեւորությամբ արվեստասերներին է ներկայացնում համաշխարհային մշակույթի գանձարանը: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ստեղծագործական շարունակական վերելք»:




Լրահոս