ԷԼԻՏԱՐ ԴԱՍԱԼԻՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տոնում ենք Հայոց բանակի կազմավորման 24-ամյակը: Եւ սա լավ առիթ է եւս մեկ անգամ մտորելու, թե ինչ է մեզ համար բանակը, եւ ինչ խնդիրներ ունենք այս դաշտում: Ի վերջո, հայոց բանակի մարտունակությունը գեղեցիկ կենացներով չի ձեւավորվում ու պահպանվում: Իշխանական էլիտան պետք է բավարար քայլեր կատարի՝ իր օրինակով կարեւորելով բանակի դերը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքում:

Ցավոք ոչ, ՀՀ իշխանական վերնախավում կանգնած են մարդիկ, պետական պաշտոնների են նշանակվում այնպիսի երիտասարդներ, որոնք հայոց բանակում չեն ծառայել: Մինչդեռ հայոց բանակի դերի բարձրացման օրինակը պետք է դառնան Հայաստանի իշխանական էլիտայի ներկայացուցիչները: Ոչ թե որեւէ տոնի առիթով ՀՀ սահմանին «սելֆի» անելով, այլ իրենց կյանքով, անցած ճանապարհով ցույց տալով, թե ինչ արժեք է իրենց համար հայոց բանակը:

Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը այսուհետ սկսում է շարք՝ ՀՀ պաշտոնյաների որդիների ու թոռների մասին, որոնք ամենատարբեր պատճառաբանություններով խուսափել են ծառայել ՀՀ զինված ուժերում: Ովքեր կունենան այս առնչությամբ տեղեկություններ, խնդրում ենք զանգահարել (010, 096, 093) 54 64 23 հեռախոսահամարով, կամ [email protected] էլեկտրոնային հասցեով: Գաղտնիությունը երաշխավորում ենք:

Թամարա Միքայելյան

 

 

 

ԽՄԲԱԿԱՅԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Վանաձոր քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Գ. Ասրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի վաշտի հրամանատար, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, անձնական շահագրգռվածությամբ իր հրամանատարության տակ գտնվող վաշտին ամրակցված «ԶԻԼ-131» եւ «ԳԱԶ-330800» մակնիշի ավտոմեքենաներում պարբերաբար արձանագրվող ավտոբենզինի պակասորդը վերականգնելու նպատակով նախնական համաձայնություն է ձեռք բերել գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սամվել Գրիգորյանի հետ, վերջինիս կողմից գումարտակի հրամանատարի, թիկունքի գծով տեղակալ, մայոր Տիգրան Մանուկյանին տրված անօրինական հանձնարարությամբ վաշտի պաշտպանական շրջանում տեղակայված հենակետերին կացարանի տաքացման եւ հենակետերի անձնակազմերի համար կերակուր պատրաստելու նպատակով հատկացված դիզվառելիքը գումարտակի հրամանատարական դիտակետ տանելուց հետո փոխանակել է 180լ ավտոբենզինի հետ եւ այդ բենզինը լցրել «ԶԻԼ-131» ավտոմեքենայի բաքերի մեջ:
Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ, 1976թ. ծնված Միհրան Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասերից մեկի հրամանատար, ի պաշտոնե զորամասի տարածքում կատարված արարքների վերաբերյալ գործերով հետաքննության մարմնի պետ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ունենալով հանցագործություններն ու դրանք կատարող անձանց բացահայտելու ուղղությամբ քրեադատավարական միջոցներ ձեռնարկելու պարտականություն՝ դրսեւորել է անգործություն: Այն է՝ 2014թ. ապրիլ ամսվա կեսերին, տեղեկանալով վաշտի հրամանատար, կապիտան Գարեգին Ասրյանի կողմից նույն վաշտի վարորդ, պայմանագրային զինծառայող Սամվել Նահապետյանին ամրակցված «ԳԱԶ-330800» մակնիշի ավտոմեքենայից բենզինի պակասորդ առաջանալու կապակցությամբ վերջինիս գումար շորթելու դեպքի մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ հանցագործության դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք չի տվել: Մ. Մախսուդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասով («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»): Սույն հոդվածը նախատեսում է 2-5 տարի ազատազրկում: Գնդապետ Միհրան Մախսուդյանը այժմ Հայաստանի բանակային զորամիավորումներից մեկի հրամանատարի տեղակալն է: Սույն քրեական գործի հարուցումը կապված է ավտոբենզինի պակասորդի պատճառով Իջեւանի զորամասում 2014թ. մայիսի 10-ին ժամկետային զինծառայող Ներսես Կարապետյանի հրազենային վնասվածքից մահվան հետ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս