
Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Էյդեն Մակգիդին, ով ներկայումս հանդիսանում է «Էվերտոն»-ի ֆուտբոլիստ, մոտ ժամանակներս կտեղափոխվի այլ ակումբ: Ռոբերտո Մարտինեսը հաստատել է, որ իռլանդացի ֆուտբոլիստը մոտ ժամանակներս հանդես կգա այլ ակումբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով մի քանի ակումբներ է հետաքրքրված: Մարտինեսը հայտնել է, որ «Էվերտոն»-ը համաձայնություն ունի երկու ակումբների հետ և միայն ժամանակի հարց է, թե երբ ակումբներից մեկի հետ կավարտի գործարքը: Ընթացիկ մրցաշրջանում Մակգիդին Անգլիայի Պրեմյեր լիգայում ոչ մի խաղ չի անցկացրել: