Հայազգի ռեժիսորները՝ Կաննում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ և աջակցությամբ արդեն հինգերորդ տարին է հայ ռեժիսորներն ու պրոդյուսերները հնարավորություն են ունենում իրենց նախաձեռնությունները, կինոնախագծերը, նոր կինոառաջարկները, նաև արտադրական և հետարտադրական փուլերում գտնվող ֆիլմերը ներկայացնել Կաննի փառատոնում գործող տասնօրյա կինոշուկայում, որտեղ Հայաստանը ունի մշտական տաղավար։
Փառատոնի շրջանակներում կազմակերպվող ամենամյա Կաննի կինոշուկայի օրերին՝ մայիսի 15-25-ը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ. Գևորգյանը, բացի հայկական կինոնախագծերից, ֆիլմերից, ծրագրերից, առանձին աշխատանքներ է իրականացրել մի շարք կարևոր միջազգային նշանակության կինոկազմակերպությունների հետ՝ համագործակցության և դրանց անդամակցելու ուղղությամբ, նախապես նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։
Կինոշուկայի առաջին իսկ օրերին, Ազգային կինոկենտրոնի տնօրեն, Կաննի հայկական պատվիրակության ղեկավար Գ. Գևորգյանը հանդիպումներ է ունեցել Յուրիմաժի, Եվրոպակակ աուդիովիզուլ օբսերվատորիայի, Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի (CNC-ի) ներկայացուցիչների հետ։ Աուդիովիզուալ օբսերվատորիային ներկայումս անդամկցում է 40 երկիր: Հայաստանը՝ ի դեմս Գ.Գևորգյանի ընդգրկվել է վարչության կազմում: Յուրիմաժի գործադիր տնօրեն Ռոբերտ Օլլայի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի անդամակցության հարցերը, ինչպես նաև դրանով պայմանավորված նոր կինոհամագործակցությունների հնարավորությունների օգտագործման տարբերակները։ Նախնական պայմանավորվածության համաձայան՝ 2014թ. Հայաստանը պատրաստվում է անդամակցել Յուրիմաժին։
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գ.Գևորգյանը հանդիպել է, նաև ,Համաշխարհային կինոյի հիմնադրամիե տնօրեն Դուգլաս Լայբլի հետ (կառավարող տնօրեն). խոսել են ,Սայաթ-Նովաե ֆիլմի վերականգնաման աշխատանքների ընթացքի մասին, ապա նաև քննարկել՝ վերականգնումից հետո ֆիլմը 2014թ. Կաննի կինոփառատոնում որպես համաշխարահյին ճանաչում ունեցող Լավագույն ֆիլմ ցուցադրելու հարցի շուրջ (Կաննը ամեն տարի ունենում է մեկ նման ցուցադրություն), միաժամանակ, քննարկվել է նաև Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի վերկանգնման մասին: Նշենք, որ այս կարևոր կինոկառույցը՝ “Համաշխարհային կինոհիմնադրամը” հիմնադրել է աշխարհահռչակ կինոռեժիսոր Մարտին Սկորցեզեն:
Ֆրանսիայի ազգային կինոկենտրոնի տնօրեն Էրիկ Գարանդոյի հետ հանդիպման ընթացքում հատկապես քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության պայմանագրը վերակնքել համատեղ կինոարտադրության պայմանագրի, ինչպես նաև “ՀՀ կինոյի մասին” օրենքի նախագծի մշակաման հետ կապված հարցերը։
Բացի այդ, Գ. Գևորգյանը հանդիպել է նաև թուրքական “Հերսեյֆիլմ” կինոարտադրող ընկերության զարգացման գծով տնօրեն Ս.Աթասագունի հետ՝ քննարկել հնարավոր համագործակցության տարբերակաները։ Ի դեպ, հանդիպման նախաձեռնողը թուրքական կողմն է եղել։
Եղել են նաև մի շարք այլ կարևոր հանդիպումներ, ռուսական Ռուսիկո ընկերության ներկայցուցիչների, Վենետիկի կինոփառատոնի կինոշուկայի տնօրեն Պասկալ Դիոտի, Ռիգայի կինոթատրոնների վերազինման աշխատանքներով զբաղվող Dremsim կազմակերպության տնօրեն Ալեքսանդր Պառվատկինի հետ, ինչպես նաև ամերիկայն “Քենդի Մարշալ” կինոընկերության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում կինո նկարահանելու հնարավորություններով։
Այս ամենից զատ, Կաննի կինոշուկայի հայկական տաղավարում կայացել են հայ ռեժիսորների ֆիլմերի և կինոնախագծերի շնորհանդեսները. Ջիվան Ավետիսյանը ներկայացրել է “Թևանիկ”, Մարիա Սահակյանը և Ջեֆ Գալուստյանը “Ֆլորիստը” հեքիաթ-նախագիծը, Ռուբեն Քոչարը “Իմ անունը Վիոլա է” և այլ նախագծեր: Բացի այդ, տեղի են ունեցել նաև այլ հանդիպումներ մի քանի արտադրող ընկերությունների հետ։
Հայկական մի քանի կարճամետրաժ ֆիլմեր ներկայացվել են Կարճամետրաժ ֆիլմերի արտամրցութային ծրագրում։




Լրահոս