Արտեմ Ասատրյանը պատասխանատվությունը գցում է մարզպետարանների վրա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է Կոտայքի և Արագածոտնի մարզերի Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններում իրականացված ուսումնասիրությունների արդյունքներն ու բացահայտված խախտումները:

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է, որ Կոտայքում հայտնաբերվել է 27 մլն 200 հազար դրամի 230 խախտում: Իսկ Արագածոտնի մարզում հայտնաբերվել է 78 մլն 500 հազար դրամի 341 խախտում: Այս առնչությամբ Armlur.am-ը մի քանի հարց ուղղեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, ով պատասխանատվությունն իր վրայից ուղղեց դեպի համապատասխան մարզպետարանները:

«Խոսքը վերաբերում է մարզպետարանների ենթակայության սոցիալական ծառայություններին: Ուսումնասիրություններ են իրականացվել և այդ աշխատանքներում նախարարությունը մեծապես աջակցել և համագործակցել է ՎՊ-ի հետ: Մանրամասն քննարկվեցին այն խախտումները, որոնք տեղի են ունեցել», – ընդգծեց նախարարը:

Հարցին` նախարարությունը հետևելո՞ւ է գործընթացին և արդյոք պատժվողներ կլինեն, նախարարը նշեց. «Այդ աշխատողների հետ կապված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ոչ մի իրավասություն չունի: Դրանք մարզպետարանի աշխատակիցներ են և մարզպետները համապատասխան քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:




Լրահոս