Արթուր Աբրահամը` Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:

Գերմանական “BoxSport” ամսագրի ժյուրիի եւ ընթերցողների միջեւ անցկացված քվեարկության արդյունքում Արթուրը հավաքել է առավելագույն թվով ձայներ: Ի դեպ, այս տիտղոսին հայ բռնցքամարտիկն արժանանում է արդեն 7-րդ անգամ:

Արթուր Աբրահամի մարզիչը՝ Ուլլի Վեգները, եւս հաղթող է ճանաչվել “Տարվա լավագույն մարզիչ” անվանակարգում. նա այս անվանակարգում հաղթում է արդեն 13-րդ անգամ:




Լրահոս