«Ես կամ եղբայրս կամ Ներսիկ Նազարյանը էդտեղ ի՞նչ կապ ունենք: Հասկացե՛ք, միակողմանի մի՛ գրեք, գնացե՛ք հիվանդանոց հարցրե՛ք: Համենայնդեպս, օրենքի պահանջով է արվել: Քանի տարի համբերել ենք, դիմել ենք միլիցիայություն»:
Միանշանակ, ի՞նչ կապ կարող է ունենալ կնոջը լռեցնելու նպատակով հոգեբուժարան ուղարկելու դեպքի հետ ՀՀԿ-ական պատգամավորը: Բացարձակապես սուրբ մարդիկ են բոլորը, ինչպես եւ մեր իշխանավորներն ու պաշտոնյաները: Բայց եթե կատակը մի կողմ, փաստորեն, «միլիցիայություն» է՞լ են դիմում: Դե իհարկե, Արմեն Մխիթարյանի դեպքում թերեւս ոստիկանական անցյալն է նպաստել անկաշկանդ շփվել ոստիկանների հետ: Բայց, ամեն դեպքում, ամոթալի է առողջ մարդուն ստիպողաբար ոստիկանություն տանելուն ուղղված ցանկացած փոքր քայլն անգամ: Իսկ որ հանուն «Իդեալ»-ի նաեւ պատգամավորն է գործել իր խղճին դեմ, արդեն խայտառակություն է: