«Քաղաքական, սկզբունքային գործիչ, կին». ՕԵԿ-ը ևս կպաշտպանի Զարուհի Փոստանջյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես երեկ արդեն հայտնել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ ՕԵԿ-ը կպաշտպանի ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:

Այսօր լրագրողները ՕԵԿ պատգամավորներից հետաքրքրվեցին, թե որն է նման ընտրության պատճառը: Ի պատասխան` պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտնեց, որ իրենք խմբակցությունում հանդիպել են Զարուհի Փոստանջյանի հետ և այդ թեմայով քննարկում ունեցել:

Մարգարյանի խոսքով` նրան ընտրելու համար կա մի քանի հանգամանք. առաջին հերթին` Փոստանջյանը քաղաքական գործիչ է, կին է և սկզբունքային է: Իսկ պատգաամավոր Մհեր Շահգելդյանն էլ հավելեց, որ Փոստանջյանը վերջին տարիներին մշտապես զբաղվել է մարդու իրավունքների հարցով և եղել այդ ոլորտում:




Լրահոս