ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիա Սարգսյանի գնահատմամբ՝ օմբուդսմենի պաշտոնում Լարիսա Ալավերդյանն ու Կարեն Անդրեասյանը լավագույն կերպարներն էին: ArmLur.am-ի զրուցակիցը նոր թեկնածուներին՝ Զարուհի Փոստանջյանին և Արման Թաթոյանին, ՄԻ պաշտպանի դերում չի տեսնում:
Պատճառը, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, այն է, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի հավասարակշիռ, գիտակից անձ, իսկ նոր թեկնածուների մեջ ինքն այդ հատկանիշները չի տեսնում. «Իրական օմբուդսմենի կերպարներն ինձ համար Լարիսա Ալավերդյանն ու Կարեն Անդրեասյանն էին»,- եզրափակեց Լ. Սարգսյանը:
Նկատենք, որ մինչ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը կողմ է արտահայտվում ՄԻՊ պաշտոնում Զարուհի Փոստանջյանի թեկնածությանը, նրա կուսակից Լյուդմիլա Սարգսյանը կտրականապես դեմ է նրան: Կարող ենք հետևություն անել, որ խմբակցությունների ներսում այս հարցի շուրջ հնարավոր են նաև տարակարծություններ, և մեկ միասնական թեկնածու բոլորը չէ, որ կունենան: