Լոնդոնի «Չելսիի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ ներողություններով հաղորդագրություն է ուղարկել Ժոզե Մոուրինյոյին, ով դեկտեմբերին հեռացվել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից: Հիշեցնենք, որ մինչև մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պարտականությունները կատարում է Գուս Հիդդինկը:
«Ես Մոուրինյոյին ներողություններով հաղորդագրություն եմ ուղարկել: Ինձ համար ցավալի էր, որ նա հեռացավ: Մենք միասին վայելում էինք նախորդ մրցաշրջանի հաջողությունները, բայց այս անգամ մեզ մոտ չստացվեց: Ես ինձ մի փոքր մեղավոր էի զգում, չէ որ ինձ նախորդ մրցաշրջանում լավագույն ֆուտբոլիստ էին ճանաչել: Իսկ այս մրցաշրջանում իմ մակարդակի վրա չէի, այդ պատճառով ես նրան հաղորդագրություն ուղարկեցի, նա էլ պատասխանեց և ինձ հետագայի համար հաջողություններ մաղթեց»,-նշել է ֆուտբոլիստը: