ՀՀԿ-ՀՅԴ հնարավոր կոալիցիայի համատեքստում ակտիվորեն շրջանառվում է նաև պաշտոնների բաժանման հարցը: Ըստ տեղեկությունների՝ Շիրակի ներկայիս մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարող է իր պաշտոնը զիջել ՀՅԴ-ին և Գորիկ Հակոբյանի փոխարեն նշանակվել ԱԱԾ պետ, ում պաշտոնավարման ժամկետն արդեն ավարտվում է:
Այլ տեղեկությունների համաձայն` ԱԱԾ պետ կարող է նշանակվել Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը: Այսօր Armlur.am-ը զրուցեց վերջինիս հետ՝ պարզելու համար լուրերի իսկությունը:
-Պարո՛ն Սարգսյան, ճի՞շտ է, որ Ձեզ նշանակելու են ԱԱԾ պետ, կամ այլ պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք:
–-Այս պահի դրությամբ ինձ որևէ պաշտոնի առաջարկ չի եղել:
-Իսկ եթե լինի, կհամաձայնվե՞ք կամ ունե՞ք որևէ պաշտոնի նախընտրություն:
-Ես զինվորական մարդ եմ, ամբիցիաներ չունեմ, և ինչ աշխատանք էլ ինձ տա հանրապետության գերագույն հրամանատարը, դա էլ կանեմ ես:
Տաթև Հարությունյան