Տորեսը «Ատլետիկո»-ում 100-րդ գոլն է խփել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ֆերնանդո Տորեսը մադրիդյան ակումբի կազմում խփել է իր 100-րդ գոլը:

31-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի «Էյբար»-ի դեմ խաղում ավելացված ժամանակում դարձել է գոլի հեղինակ և վերջալետ դրել խաղին` 3:1: Այս գոլը նրա համար հոբելյանական էր` 295 խաղերում 100 գոլ:

Այժմ իսպանացին «Ատլետիկո»-ում հանդես է գալիս վարձակալությամբ իսկ նրա իրավունքները պատկանում են «Միլան»-ին, որտեղ վերջինս հանդես է եկել 2001-2007 թվականներին:




Լրահոս