Ռիբերին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, ով վնասվածքի պատճառով բաց է թողել մոտ 2 ամիս, այսօր ընդհանուր խմբում առանց սահմանափակումների մարզում է անցկացրել. հայտնում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը:

Մյունխենյան ակումբը պատրաստվում է Գերմանիայի գավաթի 1/4 եզրափակչի «Բոխում»-ի հետ հանդիպմանը: Այդ հանդիպումը կկայանա փետրվարի 10-ին:

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստին շատ են անհանգստացնում վնասվածքները, որոնց պատճառով նա չի կարողանում հանդիպումների մասնակցել:




Լրահոս