Ռուսաստանը չի հրաժարվի «Թուրքական հոսք»-ից և «Ակկույա» ԱԷԿ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը չի հրաժարվի «Թուրքական հոսք» գազամուղի ծրագրից, ինչպես նաև «Ակկույա» ԱԷԿ-ի ծրագրից: Այս մասին հայտարարել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ռուսաստանը չի հրաժարվի «Թուրքական հոսք»-ից: Ներկայիս պայմաններում դժվար է կանխատեսել ծրագրի ապագան, քանի որ մենք ակնկալում ենք, որ թուրքական կողմը կանի այն, ինչ պետք է աներ միջպետական հարաբերությունների կարգավորման համար»,-ասել է նա:

Հունվարին Ռուսաստան թուրքական ապրանքների արտահանման ծավալները կրճատվել են 3 անգամ:

Ավելի վաղ ՌԴ դեսպանը հայտարարել էր, որ  Ռուսաստանը շարունակում է սպասել Թուրքիայի ներողություններին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս