Վրաստանը մոտ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության պայմանները, գրում է ՏԱՍՍ-ը:

«Վրաստանը մոտենում է ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Վրաստանն ունի բոլոր հնարավորությունները»,-հայտարարել է Ստոլտենբերգը:

«Գոյություն ունի Վրաստան-ՆԱՏՕ Հանձնաժողով: Սակայն Վրաստանը չի կարող մուտք գործել ՆԱՏՕ՝ առանց անդամության մասին կոնսենսուսի»,-հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

ՆԱՏՕ-ի հետ երկրի ինստիտուտցիոնալ համագործակցությունը սկսվել է 1994թ.-ից, երբ Վրաստանը դարձավ «Համագործակցություն խաղաղության համար» ծրագրի անդամ:




Լրահոս