
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է Եվրամիության ղեկավարությանը «Եվրոպան հեղեղել ներգաղթյալներով», եթե ԵՄ-ն Թուրքիային մոտ ժամանակներս չընդունի իր կազմում. փոխանցում է The Daily Telegraph-ը:
Պարբերականի տեղեկությունների համաձայն՝ Էրդողանը նաև 30 միլիարդ եվրո է պահանջել Եվրամիության ղեկավար Դոնալդ Տուսկից և Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերից:
Թուրքիայի նախագահը սպառնում է նաև փախստականներով ավտոբուսներ ուղարկել Հունաստան, որտեղ նրանք կարող են սփռվել Հին աշխարհի երկրներում. հիշեցնում է «Ռոսիա 24»-ը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան