Քաղաքացու մոտ հայտնաբերվել է 2 փաթեթ` մուգ շագանակագույն զանգվածով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1998 թ. ծնված Գոռ Գ.-ին, 1997 թ. ծնված Բորիս Ղ.-ին և 1997 թ. ծնված Կարեն Բ.-ին` իր «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Գոռ Գ.-ի տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ` մուգ շագանակագույն զանգվածով:
Ըստ վերջինիս հայտարարության` նշված զանգվածը հաշիշ է, որը ձեռք է բերել իր ծանոթ Գևորգից:

Նշանակվել է փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գևորգի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս